Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար. «Դեսպանի հետ կանչելը անակնկալ չէ». Wort

Մայիս 08,2015 14:54

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Լյուքսեմբուրգում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելուն, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը ասել է, որ դա իրենց համար անակնկալ չէր:

Երեկ Թուրքիան խստորեն դատապարտել է Լյուքսեմբուրգին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար եւ հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին:

«Luxemburger Wort» պարբերականի հետ զրույցում ԱԳ նախարարն ասել է, թե դա բողոքի նոտա հղելու ամենահասարակ ձեւն է. «Չեմ կարծում, որ այդպիսով Թուրքիայի հետ հարաբերությունները էականորեն կվատանան: Մեր երկրները կախված են իրարից եւ այդ պատճառով մենք շարունակելու ենք աշխատել Անկարայի հետ մեր ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու եւ լայնացնելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Թուրքիային զայրացրել էր այն փաստը, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։ 

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031