Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եռաբլուրում լրագրողներին ջինսով չեն թողնում. «Տեսքը գցում եք, կողքի կանգնեք, որ չերեւաք» (Տեսանյութ)

Մայիս 08,2015 14:51

Այսօր Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Եռաբլուր պետք է այցելեին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրապահներ, այդ թվում՝ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:

Վաղ առավոտից Եռաբլուրում ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, զինվորականները շարքերով կանգնել էին՝ դիմավորելու նախարարին:

Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները սկսեցին Եռաբլուրի միջոցառումը լուսաբանելու եկած լրագրողների հետ վիճել եւ թելադրել, թե որտեղից կարող են լուսաբանել, որ կողմում կանգնել, որ քարին ոտքը դնել, որ քարին՝ ոչ, քանի քայլ աջ գնալ, քանի քայլ ձախ գնալ:

Բանը հասավ նրան, որ կարգադրիչներից մեկը նետեց, թե լրագրողներն իրենց միջոցառումը տգեղացնում են՝ իրենց հագուկապով. «Գեղեցիկ չի, սա զինվորական ծառայություն է: Նորմալ շարված ենք, եկել եք ջինսով, ես շատ գիտեմ ինչով՝ գեղեցիկ չի՛»:

Մեր հարցին՝ ի՞նչ պիտի հագնեինք՝ համազգե՞ստ՝ նա պատասխանեց. «Դրա համար չենք ստիպում համազգեստ հագնեք, ասում ենք՝ կողքի կանգնեք, որ չերեւաք: Մենք գեղեցիկ հագնված ենք, տեսքը գցում եք»:

Մեր դիտարկմանը, որ մենք էլ ենք գեղեցիկ հագնված՝ ոստիկանը չհամաձայնեց. «Դա՝ ձեր կարծիքով»:

Erkrapa_009

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031