Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ. «Բացարձակապես դեմ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքին»

Մայիս 08,2015 14:26

«Հայաստանյան իշխանությունները ճիգեր գործադրում են այդ ուղղությամբ»,- Aravot.am-ի հարցին` արդյոք բավարա՞ր են ՀՀ իշխանությունների քայլերը Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու առումով, այսպես պատասխանեց ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Ընկերվար-Միջազգայնականի (Սոցինտեռն) փոխնախագահ Մարիո Նալբանդյան: Ըստ դաշնակցական գործչի` դիմել միջազգային դատարան պետք է այնպիսի որոշում լինի, որը ազգային հասկացողության մաս կազմի. «Միջազգային դատարան դիմելն անպայման չի նշանակում, որ քո իրավունքները կարող են պաշտպանվել և ավելի լավ տեղ գտնել: Այն թղթածրարը, որ հայությունը պատրաստել է, հիմա իրավական տեսք ստանալու հանգրվանին է: Մենք պետք է աշխատենք, որ այն ունենա ավելի շատ փաստեր, որ եթե հանկարծ միջազգային դատարան հասնի, հայ ժողովուրդն իր հայկական պետականությանը կարողանա տեր կանգնել»:

Հետաքրքրվեցինք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն անհրաժե՞շտ փաստաթուղթ էր, մանավանդ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատեց այն, պարոն Նալբանդյանը պատասխանեց. «Առաջին նախագահի կարծիքները ծանոթ են ինձ. իր` նախագահ եղած ժամանակ արդեն որոշ հակասություններ ստեղծվեցին հայ ժողովրդի մեջ: Այն փոքր զանգվածը, որ հետևում էր իրեն, այսօր պետք է հասկանա, որ այդ հանգրվանն անցած է, և հայ ժողովուրդը պիտի համախմբվի ընդհանուր շահերի շուրջ, և այդ ճակատագիրը կնշանակի ոչ հայության կարծիքը: Իսկ հռչակագիրը պետք է լինի մեզ առաջնորդող փաստաթուղթ»: Դիտարկմանը` Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով`Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է լինի մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը, պարոն Նալբանդյանը պատասխանեց. «Բացարձակապես դեմ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031