«Այն, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ներկա գտնվեց 2008 թվականին Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ Երեւանում անցկացված խաղին, սխալ էր»,- այս մասին, ըստ «Milliyet»-ի, Թուրքիայի նախագահական նստավայրում 19 պատմաբանների ու ակադեմիկոսների հետ հանդիպմանն ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Գնացինք Երևան, ֆուտբոլ նայեցինք: Թվում էր, թե դրանք ջերմ, հարաբերությունները մեղմացնող հաղորդագրություններ էին, սակայն տեսանք, որ Երևանն ավելի կոշտ դարձավ մեր հանդեպ»,- հավելել է նա:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, Էրդողանն ասել է, թե Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել. «Ասացի, որ կոտրված եմ: Ասացի, որ մեր հարաբերություններին վնաս է հասցվել եւ դրանք կարող ենք վերանայել»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ