Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են տանում Աճարկուտից գողացված անասունները

Մայիս 08,2015 13:09

2015թ. փետրվարի 20-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի բնակիչ Կարինե Խեմչյանի 3 խոշոր եղջերավոր անասունը՝ 2 երինջը եւ ցլիկն անհետացել են: Աճարկուտի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը հայտնեց, որ անասուններն անհետացել են գյուղի «Հացուտ»կամ դրա հարակից «Խնձորկուտ» հանդամասից:

Մայիսի 7-ին Կիրանցի հարակից Ոսկեպար գյուղի սահմանամերձ գոտում Ոսկեպարի բնակիչներից մեկը հայտնաբերել է սահմանագոտու ականի վրա պայթած երինջը, որի հետեւի աջ ոտքը պոկված է: Երինջը եղել է շատ նիհարած, վզի թոկը քարշ տալուց խիստ մաշված էր: Վիրավոր անասունը վերադարձվել է տիրոջը՝ Աճարկուտի փոստատար Կարինե Խեմչյանին:

Աճարկուտի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը հայտնեց, որ ինքը մարտի 2-ին ոստիկանության Իջեւանի բաժին հայտարարություն է տվել իր 9 խոշոր եղջերավոր անասունի՝ 5 կովի, 2 ցլիկի եւ 2 երինջի անհետանալու մասին: Գյուղապետն ասաց, որ երբ ինքը ոստիկանությանը հաղորդել է անասունների անհետանալու մասին, ոստիկանությունում իրեն հորդորել են գրել անասունների կորելու եւ ոչ թե գողանալու մասին: Գյուղապետն ասաց, որ ոստիկանության Իջեւանի բաժինը անասունների անհետացման կապակցությամբ քննչական գործողություններ չի ձեռնարկում:

1991թվականից Աճարկուտ համայնքը ղեկավարող Ռ. Օհանյանն ասաց, որ իր 9 անասունների կորուստից հետո ինքը շատ վատ է զգում, դարձել է նյարդային: Ռաֆիկ Օհանյանը հայտնեց, որ 1996 թվականին գողացել են իր 12 գլուխ, 2007 թվականին ՝ 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունը, ինքը նյութական մեծ վնասներ է կրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031