Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ Սեֆիլյանի ձերբակալության մասին. «Ինչ-որ խախտումներ են եղել» (Տեսանյութ) 

Մայիս 08,2015 12:45

Այսօր Շուշիի ազատագրման տոնի առթիվ Եռաբլուր էին այցելել ԵԿՄ անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը ծաղիկ դրեց եւ խոնարհվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին, Շուշիի հերոսամարտում զոհվածների ծնողներին դիմելով՝ ասաց. «Խոնարհվում եմ ձեր առջեւ, սիրելի՛ մայրեր»:

Erkrapa_Seyran_Ohanyan-2Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում իրենց զինակցի՝ Շուշիի հերոսամարտի մասնակից, հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը: Նախարարը պատասխանեց. «Ցանկացած մեր մարտական ընկերոջ մասին մենք մտածում ենք: Բայց միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ այսօր մենք ունենք կայացած պետություն: Եվ եթե ինչ-որ ձերբակալություն եղել է, ուրեմն ինչ-որ խնդիրներ կան: Ինչ-որ թերություններ կամ նաեւ խախտումներ եղել են: Հարցը պետք է տալ այն կազմակերպություններին, որոնք ձերբակալել են:

Aravot.am-ի հարցին՝ այդ ձերբակալությունները բանակի ոգուն չե՞ն վնասի՝ նախարարը պատասխանեց. «Ուրեմն ինչ-որ մեկը՝ հայ մարդ, որ խախտում է կատարում, ձերբակալվում է, բանակի արժանապատվությա՞նն է կպնում»:

Մենք ճշտեցինք՝ նրանք ինչ-որ մեկը չեն՝ Սեյրան Օհանյանը պնդեց. «Ոչ մեկը իրավունք չունի խախտումներ կատարի: Ես դրա համար ասում եմ՝ կարող եք այդ հարցը տալ այն կազմակերպություններին, որոնք ձերբակալել են»:

Լրագրողները խնդրեցին նախարարից պարզաբանել Ժիրայր Սեֆիլյանին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար ներկայացնելու հետ կապված Մանվել Գրիգորյանի «ճշտումները»:  Նախարարը պատասխանեց. «Ժիրայր Սեֆիլյանը եղել է հրամանատար Շուշիում տեղակայված 77-րդ առանձին մոտորաձգային գումարտակի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Պատմություն իմանալը, վնաս չէ առողջությանը:
    Շուշիի առանձնակի գումարտակը ստեղծվել է 1 Նոյեմբեր 1992 թվականին Գետաշեն- Շահումյանի կռիվների բովով անցած ջոկատների հենքի վրա:
    Շուշիի առանձնակի գումարտակում կռվել է շուրջ 700 ազատամարտիկ:
    Գումարտակի հերոսներից են Դուշման Վարդանը, Բեկոր Աշոտը (Աշոտ Ղուլյան), Կարոտ Մկրտչյանը, Հրաչ Գասպարյանը (Ագնեվոյ), Բուժականցի Մուրադը, Արթուր Ղարիբյանը…:
    Մարտիկները, չտարանջատվելով, մտան բանակային համակարգի մեջ` կազմելով Շուշիի 77-րդ առանձին մոտորաձգային գումարտակ,հրամանատար Ժիրայր Սեֆիլյան:Շուշիի առանձնակի գումարտակը մեծ համբավ է ունեցել տարածաշրջանում իր անպարտելիությամբ ու մարտունակությամբ: Սա այն գումարտակն է, որը 94-ին Ֆիզուլու ճակատում կատաղի մարտեր մղելով` մի սանտիմետր անգամ չի նահանջել` անսասան պահելով դիրքերն ու ադրբեջանցիներին ստիպելով դադարեցնել հուժկու գրոհը:
    Այս գումարտակն է, որ հաղթել է Ղարաբաղում իրենց դեմ կռվող չեչենների ջոկատներին, նրանց թվում` Խատաբին ու Շամիլ Բասաեւնին: Այդ նրա՛նց մասին է վերջինս վիրավոր վիճակում ասել, թե կցանկանար` իր զինվորները այդպե՛ս կռվեին:
    Դեպի Շուշի գրոհը մայիսի 8-ին էր: 7-ի գիշերը սկսեցինք` տարբեր ուղղություններով: Շոշ գյուղի կողմից` Դուշման Վարդանի հրամանատարությամբ, ժայռերի վրայով բարձրացան Շուշի ու դրանից հետո ամեն տարի այստեղ են գալիս ազատամարտիկները:
    Բայց այս տարվանից արգելված է ռեդային ստուգումների պատճռով:
    ՀԽ շնորհավորում է Շուշիի առանձնակի գումարտակին եվ բոլոր ազտամարտիկներին հաղթանակի համար:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031