Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Դեւրիկյան. «Աշխատավարձը կարեւոր գործոն է, բայց վճռորոշ չէ». «Ժողովուրդ»

Մայիս 08,2015 12:40

Օրերս ՀՀ ԳԱԱ նախագահությանը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց Վարդան Դեւրիկյանին, որը 2009-ից մինչ վերջերս նույն ինստիտուտի փոխտնօրենն էր։ «Ժողովուրդ»-ը նորանշանակ տնօրենի հետ զրուցել է նրա առաջիկա անելիքների, ինստիտուտի ձեռքբերումների եւ կարիքների շուրջ։

– Ասում են՝ գրականության ինստիտուտում կան գիտնականներ, որոնք տարիներ շարունակ նույնիսկ մեկ հոդված չեն տպագրել, ի՞նչ կասեք։

– Նման բան չկա, ես կարող եմ ասել, որ գոնե մեր ինստիտուտը առաջիններից մեկն է իր տպագրած հոդվածների թվով, այլ հարց է, թե դրանք որքանով են մասնագիտական, հանրապետական, գրական մամուլում տպագրվում։ Մեր ինստիտուտում այնպիսի գիտնական չկա, որ գոնե մեկուկես տարին մեկ հոդված կամ գիրք չտպագրի։

– Խոսվում է նաեւ այն մասին, որ գրականության ինստիտուտը ապահովված չէ անգամ անհրաժեշտ նվազագույն գույքով, համակարգիչների թիվն, օրինակ, խիստ սահմանափակ է։

– Այս դարում ամեն մարդ իր տանը անհատական համակարգիչ ունի, այդպիսի խնդիր չկա… Վերջիվերջո, գրականագիտությունը նաեւ գրադարանում արխիվներ նայելն է ու էլի նմանատիպ աշխատանքներ կատարելը. Ձեր հարցադրումը կեղծ է։

– Բայց ինչո՞ւ է կեղծ. Ձեր ինստիտուտում գիտնականներ են աշխատում, մի՞թե հաշված թվով համակարգիչները բավական են նրանց, գիտնականները համակարգիչ չպետք է ունենա՞ն։

– Եկեք ինստիտուտ եւ հաշվեք, թե այնտեղ քանի համակարգիչ կա… Եվ հետո գրական կապերն էլ հո համակարգչով չեն ստեղծվում։ Ամեն վայրկյան համակարգիչ կա, որեւէ մեկը դրանից չի բողոքել…

– Լավ, պարոն Դեւրիկյան, գաղտնիք չէ, որ գիտության ապագան խոստումնալից է նաեւ երիտասարդների շնորհիվ, իսկ Հայաստանում նրանք մեծ մասամբ խուսափում են գիտությամբ զբաղվել ցածր աշխատավարձի պատճառով։ Ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր ինստիտուտում լուծել այս խնդիրը։

– Այն, որ աշխատավարձերը ցածր են, դա իրողություն է, բայց կյանքի ցանկացած բնագավառում, սկսած՝ կենսաթոշակներից, այդ խնդիրը կա, եւ ամեն ինչ դրանով պայմանավորելը սխալ է։ Մարդ նաեւ ինքը պետք է ջանք գործադրի, լավ աշխատի, որպեսզի լավ վարձատրվի։ Աշխատավարձը կարեւոր գործոն է, բայց վճռորոշ չէ, իսկ այդ պատճառաբանությունները նվնվալու եւ փնթփնթալու ձեւերից մեկն են…

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031