Այսօր Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Եռաբլուրի պանթեոն այցելած ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից:
Մանվել Գրիգորյանը նախ վրդովվեց, որ լրագրողներն այդպես ներկայացրեցին Ժիրայր Սեֆիլյանին: Նրա խոսքերով՝ «Ես առանձնակի գումարտակ տենց հաստիք չգիտեմ: 8 տարի պաշտպանության նախարարության փոխնախարար եմ եղել, կորպուսի հրամանատար եմ եղել, բրիգադի հրամանատար եմ եղել, գումարտակի, շարքային զինվոր, առանձնակի գումարտակ տենց հաստիք ես չգիտեմ: Եթե տենց հաստիք ի մարդ ճանաչում եք, ես չեմ ճանաչում: Ժիրայր Սեֆիլյանին գիտեմ»:
Հարցին՝ իր ձերբակալություն ինչպե՞ս եք գնահատում, քանի որ նա մասնակցել է Շուշիի ազատագրմանը՝ նա պատասխանեց. «Դե այնքան մասնակից ա եղել: Ժիրայր Սեֆիլյանը հայ մարդ է, ազատամարտիկ, քո պես մարդ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ հրամանատար չի՞ եղել՝ նա պատասխանեց. «Ես ի՞նչ գիտեմ, սաղ ազգն էլ հրամանատար են»:
Ինչ վերաբերում է ձերբակալմանը՝ Մանվել Գրիգորյանն ասաց. «Ես ոչ իրավաբան եմ, ոչ իրավագիտությամբ եմ զբաղվում, ոչ էլ ուժային կառույց եմ ներկայացնում, որ ասեմ»:
Հարցին՝ նա լուրջ վտա՞նգ էր ներկայացնում, որ ձերբակալեցին՝ գեներալը պատասխանեց. «Իմ համար չէ: Կարող ա ձեր համար՝ հա, բայց իմ համար չէ: Իմ համար սկի Ադրբեջանը վտանգ չի ներկայացնում, ուր մնաց ինչ-որ անհատներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ