Այսօր Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Եռաբլուր էին այցելել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵԿՄ անդամներ:
Aravot.am-ը գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեց՝ այսօր մենք մերօրյա հերոսներ ունե՞նք, որոնցով մեր երեխաները կարող են հպարտանալ՝ Սեյրան Սարոյանը, ցույց տալով Եռաբլուրում հավաքվածներին՝ ասաց. «Սրանք սաղ հերոս չե՞ն: Պտի մեռնեն, նոր դառնան հերո՞ս: Ո՞նց եք պատկերացնում, էս ազգը սենց ա՝ գնա մեռի, արի սիրեմ, հա՞»:
Հարցին՝ իսկ չե՞ք հոգնել քաղաքականությունից՝ Սեյրան Սարոյանը անկեղծացավ. «Պա՛հ, կոտորինք մեզի, հիմա էլ հոգնենք, հա՞»:
Մեր հարցին՝ Ալիեւը հայտարարում է, որ ինքը երազում է Շուշիում նամազ անել, Երեւանում նամազ անել, նրա այս երազանքներին ինչպե՞ս կպատասխանեք՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Թող իրա կնկա վրեն նամազ անի»:
Կարդացեք նաև
Իսկ գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Մենակ Շուշիո՞ւմ ուն ուզեցել նամազ անեն: Սեւանում էլ ուզեցել են լողանալ: Պռոստո ջուրը սառն ա, վախենում ա հանկարծ վիրուս ընկնի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ