Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «1991-ին ոչ ենք ասել այդ հայրենիքին»

Մայիս 08,2015 12:18

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու նախագահական ընտրություններին:

Այսօր «Տեսակետ» ակումբում նա ասաց, որ ընտրություններին մասնակցելու հրավերքը լեհական կողմից է ստացել: Մեր հարցին՝ որպես դիտո՞րդ է մեկնում, ասաց՝ դիտորդ հանդես գալուն տրամադրված չէ, բայց իր կարգավիճակը դեռ հայտնի չէ: Հայաստանից Լեհաստան մեկնելու հրավերք ունի նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Պարույր Հայրիկյանի խոսքով, եթե Լեհաստան չմեկներ, նախատեսել էր մայիսյան հաղթանակին նվիրված Արցախի միջոցառումներին մասնակցելու գնար, ասաց՝ նույնիսկ Արցախի ղեկավարությունից երեկ զանգ է ստացել. հետաքրքրվել են՝ միթե չի կարող գալ. «Շատ կուզեի մասնակցել, բայց ոչ հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին, որովհետեւ դա հայրենական պատերազմ չէր, դրանք այդպես կոչողները մոռացել են, որ 1991-ին ոչ ենք ասել այդ հայրենիքին, դա եղել է համաշխարհային երկրորդ պատերազմ»:

Ի՞նչ սպասել Ռիգայի առաջիկա գագաթնաժողովից հարցին, պարոն Հայրիկյանն ասաց՝ հնարավոր է նախկին փաստաթղթի նման ինչ-որ թուղթ ստորագրվի. «2013-ի սեպտեմբերին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ Հայաստանը գնալու է դեպի ՄՄ, այդ հայտարարությունը ոչինչ չէր նշանակում: Եվրոպան կարող էր ուշադրություն չդարձնել:

Հաշվի առնելով մեր իշխանության պահվածքը՝ նրանց կախվածությունը պուտինյան տրամադրություններից, որոշակի բան ասել հնարավոր չէ»:

Մեր հարցին՝ թե վերջնական որոշում ունե՞ք պետբյուջեից տրամադրված ձեր առողջական ծախսերը վերադարձնել, ասաց՝ պետությունը պարտավոր չէր ֆինանսավորել ահաբեկիչներին, ու ինքը կարող էր բելգիական, հոլանդական փողերով բուժում ստանար. «Ես ասացի՝ ոչ պետությունը պետք է անի: Բայց երբ պետությունը բացահայտեց հանցագործին, պարտավոր էր այդ հանցագործից փոխհատուցումը հետ ստանար, բայց այդ հարցը չբարձրացրեց»:

Նա չհստակեցրեց ծախսերի վերադարձման մասին իր մտադրությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031