Լրագրողները խնդրեցին գեներալ Սեյրան Սարոյանին մեկնաբանել ազատամարտիկների՝ ժամանակ առ ժամանակ բողոքները սոցիալական պայմաններից: Նա պատասխանեց. «Դու շա՞տ լավ ես ապրում, սաղ էլ նույն վիճակն ա, էլի»:
Հարցին՝ Դուք է՞լ եք նույն վիճակում՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Չէ, ես լավ եմ ապրում, ո՞վ ա ասում: Իմ հերը շատ փող ուներ, ես լավ եմ ապրում»:
Լրագրողները, նկատի ունենալով Սեյրան Սարոյանի՝ ազատամարտիկներին ծեծելու մասին ԱԺ-ում հայտնի ելույթը՝ հարցրեցին՝ բա ասում էիք՝ կպարզեմ ինչ է կատարվել ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի հետ: Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Հա՜, պարզել եմ, ամեն ինչ նորմալ ա, ոչ մի բան էլ չի եղել»:
Հարցին՝ Դուք ԱԺ ամբիոնից ասում էիք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկները չեն բողոքի, ի՞նչ գիտեիք, որ չեն բողոքի՝ նա հպարտացավ. «Բողոքեցի՞ն: Բա գիտեմ, որ ասում եմ, էլի: Խելոք մարդ չե՞ս տեսել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ