Անցած օրերին արտահերթ նիստում խորհրդարանում ակտիվ քննարկումների ու կրքերի բորբոքման առիթ դարձած «Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու կառավարության ներկայացրած նախագծին, որը ստացավ «խոպանչիներին հարկելու» ժողովրդական անվանումը, ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկել: ՀՅԴ-ի կեցվածքը բնավ չի խոսում օրենքի վատ որակի մասին: Այսօր, խորհրդարանական ճեպազրույցներում, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց ձեռնպահ կեցվածքը պայմանավորված է կառավարության կողմից նախագծի ներկայացման հապճեպ ձեւով: Դաշնակցականները գտնում են, որ հանրային հետաքրքրություն ունեցող նման նախագծերը պետք է մանրամասն եւ բազմակողմանի ուսումնասիրությունների փուլ անցնեն, ներկայացվեն հանրությանը: «Այդ օրենքն իր բովանդակությամբ իսկապես վատը չի, բայց սխալ մեկնաբանվեց ու մատուցվեց, որ խոպանչիների վրա հարկ է դրվում: Բայց այն լավ պայմաններ է ստեղծում կազմակերպված աշխատուժի համար»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
ԵՏՄ տարածքում, ըստ նրա, նոր հնարավորություններ են ստեղծվել, որոնք մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: ՀՅԴ-ական գործիչը գտնում է, որ ՀՀ-ն պիտի անի ամեն ինչ, որ մեր երկքաղաքացիները ևս կարողանան հնարավորինս օգտվել ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից եւ ավելի շահավետ դառնա մեր քաղաքացիների համար աշխատանքը միասնական տարածքում:
Այս նախագիծը, ըստ բանախոսի, որեւէ կերպ չի կարող նպաստել նրան, որ մարդիկ հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից ու ընդունեն ՌԴ քաղաքացիություն, որի ընթացակարգը այժմ բավական հեշտացվել է:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ