Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էս ազգը միշտ դվիժենիների մեջ ա». Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը շնորհավորեցին (Տեսանյութ)

Մայիս 08,2015 12:08

Այսօր Շուշիի ազատագրման օրն է, եւ Եռաբլուր էին այցելել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵԿՄ անդամներ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Aravot.am-ը խնդրեց գեներալին իր շնորհավորական խոսքն ասել՝ տոնի կապակցությամբ: Նա պատասխանեց. «Քո գլխավորությամբ՝ հայ ժողովրդին, սաղ աշխարհին, ինչքան հայ մարդ կա առաջին հերթին մաղթում եմ առողջություն, երջանկություն, Հայոց բանակին՝ մարտունակություն, նոր սերնդին՝ ուժեղ, ուժեղ գիտակցություն, միասնություն»:

Մեր հարցին՝ ինչի՞ շնորհիվ մենք հաղթեցինք՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Միասնության, հավատի: Ինքներս մեզ հավատում էինք եւ միասնական էինք»:

Մեր հարցին՝ այսօր ունե՞նք այդ ներուժը՝ նա պատասխանեց. «Ավելի շատ, որովհետեւ նոր սերունդ է աճում: Իմ ժամանակ ես ում պաշտպանել եմ, այդ չծնված երեխեն էսօր ինձ եւ իմ երեխեքին, իմ թոռներին է պաշտպանում»:

Erkrapa_Seyran_Ohanyan Erkrapa_7 Erkrapa_6 Erkrapa_5 Erkrapa_4 Erkrapa_3 Erkrapa_Seyran_Ohanyan-2

Մանվել Գրիգորյանն ասաց, որ շատ դժվարություններ են եղել պատերազմում, պատմեց, թե ինչպես են Էջմիածնի ջոկատի 15 տղաներ Քարին տակը պաշտպանել:

Իսկ գեներալ Սեյրան Սարոյանն ասաց. «Շուշիի ազատագրման օրը ավելի շատ հոգեբանական էր: Ժողովուրդ ջան, ռազմական մեծ նշանակություն էր Շուշին Ղարաբաղի համար: Շուշիից հետո իրանց դուխն էլ ընկավ, սկսեցինք կամաց-կամաց սաղ տարածքները ազատագրել, ժողովրդին հեռացրինք թշնամուց: Ես այդ ժամանակ Քելբաջարում էի»:

Սեյրան Սարոյանը պատմեց, որ այն ժամանակ էլ են տարաձայնություններ եղել ազատամարտիկների մեջ,. «Տարբեր ջոկատներ կային, որ մեկը մյուսին չէին լսում: Միշտ էլ եղել ա: Նենց չի, որ էսօր ա, եղել: Էդ ջոկատների կեսը չէին լսում, կեսը գնում էր, կեսը գալիս էր: Շարժի մեջ ա եղել: Էս ազգը միշտ դվիժենիների մեջ ա: Նենց որ, մի նեղվեք: Հա էլ էդ ա եղել»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ չեն բնակեցնում ազատագրված տարածքները՝ Սեյրան Սարոյանը չհամաձայնեց. «Ո՞վ ա ասում: Ես Քելբաջարը շատ լավ գիտեմ, որ հիմա համարյա սաղ գյուղերն ապրում են: Լավ գյուղատնտեսություն են զարգացնում, լույսերը քաշել են արդեն համարյա գազաֆիկացման են գնում: Չէ, արվում ա, ո՞նց թե: Այսինքն, ինչքան ժողովուրդ որ ունենք, էլի, մենք մեր ռեսուրսով պտի խոսանք, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031