Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիլիջանցի կինը ավտոմեքենայում բութ առարկայով հաշվեհարդար է տեսել հայրենակցուհու հետ

Մայիս 08,2015 12:04

Դիլիջան քաղաքի բնակիչ,1977թ. ծնված Նաիրա Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրա եւ Դիլիջան քաղաքի բնակչուհի Լ.Ա.-ի միջեւ ձեւավորված անբարյացկամ փոխհարաբերությունների պատճառով, 2015թ. հունվարի 31-ին, ժամը 10-ի սահմաններում Ա. Ն.-ին պատկանող « Օպել» մակնիշի ավտոմեքենայով աշխատանքի գնալու ճանապարհին, Լ. Ա.-ի կողմից իրեն վիրավորանք հասցնելու առիթով ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ, բութ առարկայով մի քանի անգամ հարվածել է Լ. Ա.-ի գլխին եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության ծանր, կյանքին վտանգ ներկայացնող վնաս:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ն. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործի քննությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031