ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի վերջին շրջանի ընդդիմադիր հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ոչ միայն նրա կուսակիցների մոտ։
Նախօրեին Ֆարմանյանը Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետին ցմփոր անվանեց՝ հայտարարելով, թե ինչո՞ւ պետք է պատասխանատու լինի ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար, ում, որպես իշխանություն, չգիտի՝ ոնց վերահսկի։ Մինչ այդ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Ֆարմանյանը «դեմ» քվեարկեց բազմամիլիոն մի վարկային համաձայնագրի՝ կրկին քննադատական հայտարարություններ հնչեցնելով։ Դրանից առաջ էլ նա ԱԺ լիագումար նիստում բախվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ։ Ի՞նչ է կատարվում, երեկ փորձեցինք պարզել անձամբ Սամվել Ֆարմանյանից։
– Պարոն Ֆարմանյան, վերջին շրջանի ձեր պատգամավորական գործունեությունը կուլիսային քննարկման առարկա է դարձել։ Ինչո՞վ են պայմանավորված ձեր հայտարարությունները եւ ի՞նչ է սա նշանակում։ Ինչ-որ հակասություննե՞ր կան։
– Միգուցե ձեզ մոտ կամ որեւէ մեկի մոտ կարող է նման տպավորություն ստեղծվել, բայց դա ոչ թե հատուկ ծրագրավորված մտքերի կամ սցենարների արտահայտություն է, այլ շատ նորմալ ընթացիկ խորհրդարանական
Կարդացեք նաև
աշխատանք։ Ես, լինելով քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, շատ հեռու եմ այն մտքից, որ որեւէ մեկը զերծ է սխալներից, եւ հեռու եմ այն մտքից, որ սխալների բարձրաձայնման կամ քննադատության հարցում որեւէ սահմանափակում պետք է ունենալ։ Նման բարձրաձայնումների կամ քննադատությունների հիմքում բացառապես պատասխանատվության զգացումն է, որպես քաղաքական մեծամասնություն, եւ ոչինչ ավելին։
– Այսինքն՝ դուք հիմա ուզում եք ասել, որ որեւէ հակասություն չկա՞ ՀՀԿ ներսում։
– Հանրապետության նախագահի կողմից իրականացվող քաղաքական կուրսի վերաբերյալ որեւէ հակասություն ոչ միայն չունեմ, այլ ամբողջովին աջակցում եմ այդ կուրսին եւ ինձանից կախվածը անում եմ:
Լ. Բ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում