Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, նույն ինքը՝ Ծառուկյանի փեսան, երեկ առաջադրվել է Արտաշատի քաղաքապետի թեկնածու։ Ընդ որում՝ անկուսակցական Արգամի թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը։ Արգամ Աբրահամյանի անունը ԿԸՀ-ն երեկ տեղադրեց Արտաշատի քաղաքապետի թեկնածուների շարքում։ Ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։ Առաջադրումները սկսվել էին մայիսի 3-ին եւ ավարտվելու են այսօր։
Երեկվա դրությամբ Արտաշատի քաղաքապետի թեկնածուները 3-ին էին՝ Աբրահամյան Արգամ Հովիկի (անկուսակցական, «Իմպերիում գրուպ» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ), Համբարձումյան Գարեգին Ջանիկի (անկուսակցական, «Շահումյան Ալքո» ՍՊԸ տնօրեն, ինքնառաջադրում), Ղազարյան Հովհաննես Ալբերտի (անկուս. ինքնառաջադրում):
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում