Ոոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սարի-Թաղի Սուր վարակիչ հիվանդանոցի մոտ պարկով զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Գլինկայի փողոցի թիվ 33 հասցեին կից աղբարկղի մոտից հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ` նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 61 փամփուշտ, ինքնաձիգի 2 դատարկ փամփշտատուփ և լուսահեռարձակվող հրթիռ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն