Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյանի համար անընդունելի է հանրահավաքներին լրագրողների հավատարմագրումը. «Հրապարակ»

Մայիս 08,2015 10:40

Օրերս ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը հայտարարել էր. ոստիկանությունը նախատեսում է, որ լրագրողները հավատարմագրվեն ակցիաներից առաջ կամ հատուկ բեյջեր կրեն, բաճկոններ հագնեն, քանզի, ըստ նրա, հաճախ լրագրողները դառնում են ակցիայի մասնակից ու շեղվում իրենց բուն գործունեությունից։ Ոստիկաններն էլ նրանց շփոթում են ցուցարարների հետ։

Նույն հանձնաժողովի ղեկավար, ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը, սակայն երեկ ասաց, որ իր համար անընդունելի է նման առաջարկը, բացի այդ՝ դա գործնականում կիրառելի էլ չէ, տեխնիկապես անհնար է լիարժեք իրացնել գաղափարը։

«Ինձ համար անընդունելի է հավատարմագրման մոտեցումը, որովհետեւ բազմաթիվ լրագրողներ կան, ովքեր տանը հոդվածներ են գրում եւ իրենց մասնագիտական հմտությունների շնորհիվ պարզապես դրանք տրամադրում են տարբեր ԶԼՄ-ների։ Հիմա յուրաքանչյուրը գնա, հավատարմագրվի… Եվ հետո, մի ուրիշ խնդիր էլ կա, ԶԼՄ-ի խմբագիրը, այդ պահին եթե որեւէ տեղ հավաք կամ միջոցառում կա, դրան մոտ գտնվող իր լրագրողին ուղարկում է այնտեղ, ուստի որքանո՞վ է տեխնիկապես հնարավոր արդեն նրանց հավատարմագրումը»,- ասաց պատգամավորը:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031