Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչու է այդքան ստոր մեր հասարակությունը»․ Լիսկայի խորհրդականը վստահ է՝ Տիգրան Խաչատրյանն անմեղ է. «Ժամանակ»

Մայիս 08,2015 10:31

Դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանի հեռախոսը լռում է: Այսօր էլ մեզ չհաջողվեց վերջինիս հետ կապվել:

Փոխարենը խոսեցինք նրա խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի հետ: Վերջինիս համար զարմանալի էր, որ լրատվամիջոցները հաստատված փաստ են համարում, որ ծեծին մասնակից է եղել մարզպետի որդին: Մեր դիտարկմանը, թե դա հաստատում են տղայի ծնողները, Հովհաննիսյանը նկատեց, որ «ծնողները պարզապես էմոցիայի տակ են ընկած, դրա համար են էդպիսի արտահայտություններ անում: «Էդ ինչո՞ւ եք ծնողների ասածը հիմք ընդունում, իսկ դատախազության ասածը, մարզպետի ասածը հիմք չեք ընդունում: Դատախազությունը ասել է, որ անհայտ անձանց կողմից է եղել ծեծը: Ինչո՞ւ եք դուք փորձում հակառակը համոզել»,-ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ քննչական կոմիտեի արած հայտարարությունն անգամ հերքվեց դատախազության կողմից: «Ես անձամբ խոսել եմ Տիգրան Խաչատրյանի հետ: Նա ծեծին մասնակից չի եղել: Նա ոչ մեկին որևէ վնասվածք չի հասցրել»:

Մարզպետի խորհրդականը վստահ է, որ այս ամենով պարզապես փորձ է արվում վարկաբեկել մարզպետի ընտանիքին, հեղինակությունը: «Ինչո՞ւ է այդքան ստոր մեր հասարակությունը: Հորը հարվածելու համար նրանք օգտագործում են որդու անունը: Դա ստորություն է, անբարոյականություն»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, թե ինչու են մարդիկ բանուգործները թողած, հազարավոր ծեծեր, խախտումներ, հանցագործություններ թողած կենտրոնացել մարզպետի ընտանիքի վրա: «Կատարվածը, ախր, իրենից բան չի ներկայացնում»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր զարմանքին, թե մարդը կուրացել է, ինչպես թե դա իրենից ոչինչ չի ներկայացնում` Հովհաննիսյանն արձագանքեց.«Աչքը դուրս է եկել, կուրացել է, ուրեմն եկեք ոչ ոքս մեզ միլիցիայի, քննիչի կարգավիճակում չզգանք: Եթե Տիգրան Խաչատրյանն է արել, նա կպատժվի, իսկ եթե Պողոսյան Պողոսը՝ նա կպատժվի: Եկեք ժամանակից առաջ չընկնենք»:

Սոնա Հարությունյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031