Անցյալ տարի այս օրերին օլիգարխի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանն էր իր ընկերների հետ Գորիսում հայտնի անձնավորություն՝ Կուլակի որդիներին՝ Արթուրին եւ Գոռին, երկաթներով ծեծել եւ դանակահարել։ Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել էին երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ հասցրել։
Իսկ 2013 թվականի հունիսին, երբ մարզպետի տան մոտ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, Տիգրան Խաչատրյանին ձերբակալեցին որպես կրակողի եւ սպանության մեղադրանք առաջադրեցին, սակայն հետո բաց թողեցին, դադարեցնելով նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Այս գործով դատաքննությունը դեռ չի ավարտվել։
Բուդաղյանների շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանը, որը բողոքարկել էր քննիչի որոշումը, սակայն մերժվել էր, հետեւյալ մեկնաբանությունն արեց. «Կարող եմ մի բան ասել միայն։ Նրանք, ովքեր Տիգրան Խաչատրյանին բաց թողեցին, այսուհետ պատասխանատու են Տիգրան Խաչատրյանի կատարած բոլոր նման արարքների համար, Տիգրան Խաչատրյանի հետ հավասար չափով։ Քննիչին նկատի ունեմ, դատախազին, առայժմ դատարանների մասին չեմ ասում՝ նրանց, ում պատվերով գործել էին քննիչներն ու դատախազները։ Նրանք բոլորը կոլեկտիվ պատասխանատվություն են կրում այն արարքների համար, որ այսուհետ Տիգրան Խաչատրյանը կկատարի»։
– Ձեր կանխատեսմամբ, կկարողանա՞ն Տիգրան Խաչատրյանին մեղադրանք առաջադրել։
Կարդացեք նաև
– Իմ կանխատեսմամբ, ցավոք, դեռ շատ նման դեպքեր կարող են տեղի ունենալ։
– Կարծես թե վարկած է մշակվում, որ Տիգրան Խաչատրյանը չէ Զաքարյան եղբայրներին հարվածել։
– Սա դեռ սկիզբն է։ Շուտով կսկսեն ասել, որ հանցագործները Զաքարյաններն են, երեւի։ Իսկ սա դեռ սկիզբն է։ Ամեն ինչ սկսվում է այդպես:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ