Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Այս պահին Օմբուդսմենի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցները գտնվում են ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ բերման է ենթարկվել լրագրող Գայանե Առուստամյանը:
Պարզվել է, որ Գայանե Առուստամյանը ոստիկանություն է տարվել վարչական իրավախախտում կատարելու համար: Ներկա պահին կազմվում է վարչական իրավախախտման մասին արձանագրություն, որից հետո սպասվում է, որ առավելագույնը 3 ժամ հետո, Գայանե Առուստամյանը բաց կթողնվի:
Օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցները՝ մինչև Գայանե Առուստամյանին բաց թողնելը, կլինեն նրա հետ՝ ոստիկանության համապատասխան բաժնում»: