Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանկության գաղտնիքը

Մայիս 08,2015 17:30

Հա էլի, էլ ի՞նչ է հային պետք երջանիկ լինելու համար՝
ոչ սոցիալական արդարություն, ոչ աշխատանք ու բարձր աշխատավարձ,
ոչ սեր, ոչ էլ ծովից-ծով Հայաստան: Լոմբարդն ու ներքնազգեստը որ լինի,
հայի երջանկությունը կատարյալ կլինի:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Գարնանային մելամաղձոտություն են զգում այս տողերի մեջ… Եւ վարակիչ է… Այս աշխարհում, «երջանկության» գոյությունը իսկ ամեն դեպքում վիճելի բան է…

  2. ՀՀ քաղաքացի says:

    Հարգելի խմբագիրներ Արամ Աբրահամյան եւ Աննա Իսրայելյան
    Լուսանկարն ակնհայտորեն եւ վստահաբար ՀՆԱՐՔ է` խիստ որոշակի դիրքից արված: Անզեն աչքով անգամ երեւում է, որ երջանկության մասին հարցով ՕՐԱՆԺ-ի գովազդային մեծ վահան ու ներքնազգեստ-լոմբարդն իրարից շատ հեռու են, անգամ նույն բարձրության վրա չեն, նույն հարթությունում չեն: Մի արեք` իրականությունը մի խեղաթյուրեք:
    Իշխանությունն էլ է իրականությունը խեղաթյուրում եւ ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ է, Վարդան Այվազյանը` տնտեսագետ, Լիսկա-Սուրիկ Խաչատրյանը` պատերազմի մասնակից, Ժիրայր Սեֆիլյանն էլ` ընդամենը խուլիգան: Դուք` ձեր հեղինակ Նելլի Բաբայանը, նույն բան եք անում` իրականությունն եք խեղաթյուրում, ուղղակի այլ հարությունում: Մի արեք: Պատկերացնում եմ ինչ կանի Նելլի Բաբայանը, եթե պաշտոն ունենա: Աստված չանի, պաշտոն ունենա:

    • Թրավիս says:

      ո՜ւֆ… ո՛ւֆ… էս ինչ ծանր, ծայրահեղ ու անտեղի հակազդեցություն… իսկ մեր Համեստափայլ Նելլիի մասին ասածներդ լրիվ անընդունելի են… յետ քաշիր, խնդրեմ, եւ մարդավայել՝ ներողություն խնդրիր, էջը դարձնենք…

  3. Նելլի Բաբայան says:

    Հարգելի ՀՀ քաղաքացի, այն, ինչ ներկայացվել է նկարով եւ նրա մակագրությամբ, երգիծանք է: Ի դեպ, նկարելիս հատուկ հնարք չեմ կիրառել, պարզապես գովազդային վահանակների հենց դիմացը կանգնած նկատելի համադրումը: Ցավում եմ, որ դուք այն ընկալել եք որպես իրականությունը խեղաթյուրող:
    Ինչ վերաբերում է ձեր պատկերացումներին, թե ես ինչ կանեմ պաշտոն ունենալու դեպքում՝ հանգիստ եղեք, ես պաշտոնյա չեմ դառնա, եւ ոչ այն պատճառով, որ Աստված եք կանչում, այլ ինքս չեմ ձգտում, նույնիսկ թեթեւ ցանկություն էլ չեմ ունեցել:
    Շնորհակալություն, որ ընթերցում եք «Առավոտը».
    Շնորհակալություն ձեզ նույնպես Թրավիս

    • Թրավիս says:

      Երգիծանք է, ակնյայտորեն: Սակայն ինչպես ամեն լաւ ու վարպետ երգիծանք, իմաստալից է, նոյնիսկ փիլիսոփայական: Իսկ պատգամը վերաբերում է համայն մարդկության: Աշխարհում կան եւ միշտ եղել են մարդիկ, որոնք միայն նիւթի, նիւթեղեն տուեալների մէջ են փնտրում երջանկությունը (փնտրում միայն, եւ ի զուր, որովհետեւ այդտեղ՝ երբեք չեն գտնելու…) Ուրիշներ սակայն, գիտեն թէ եթէ հնարաւոր է հասնիլ – կամ գոնէ հանդիպել – երջանկության, լինելու է այդ, շնորհիւ մտային, զգացական եւ հոգեկան արժեքների: (Իսկ դու արդէն պաշտոն ունես, Նելլի ջան… Բայց անշուշտ չենք խոսում քաղաքական պաշտոնի մասին, այլ աւելի կարեւոր հանգամանքների: ) Բարի շաբաթավերջ:

  4. ՀՀ քաղաքացի says:

    Ասում եք երգիծանք է???? Ու այդ, մեղմ ասած, չստացված երգիծանքը թերթի գլխավոր նյութ???: Կուզեի լսել այդ ամենի վերաբերյալ Արամ Աբրահամյանի կարծիքը: Երգիծանքն ու հումորը չափազանց ԼՈՒՐՋ մոտեցում է պահանջում: Մի բան, որ չկա այս նկարում եւ մակագրության մեջ: Երգիծանք չի նշանակում իրականության խեղաթյուրում: ՊՆԴՈՒՄ ԵՄ` իրականությունը խեղաթյուրող եւ ձեր թերթին պատիվ չբերող նյութ է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031