Հայտնի է, որ ալկոհոլային խմիչքները պարունակում են մեծ քանակությամբ կալորիականություն: Ուստի, եթե դուք հետեւում եք ձեր սննդակարգին եւ ցանկանում եք կազմվածքը պահել նորմայի սահմաններում, ապա իմացեք ալկոհոլային խմիչքների կալորիականությունը: Կարող է ընկերական թեթեւ ընթրիքի ժամանակ ձեր օգտագործած ոգելից խմիչքների կալորիականությունն ավելին լինի, քան ամբողջ օրվա համար նախատեսված չափը` 2200 կկալ՝ 25-40 տարեկանների համար, 2100 կկալ՝ 40-65, իսկ 65-ից բարձր տարիք ունեցողների համար սահմանված է 2000 կկալ: Այսպես, օրինակ, 250 գ մուգ գարեջուրը պարունակում է 150 կալորիա, մեծ գավաթով կարմիր գինին 75, իսկ փոքր գավաթով վերմունտը, լիկյորը պարունակում է 70 կկալ: Տեկիլայի 100 գրամը պարունակում է 210-222 կկալ, իսկ նույն քանակի կոնյակը՝ 175 կկալ: 1 փոքր գավաթ օղին պարունակում է 60կկալ, 1 բաժակ քաղցր կոկտեյլը` 175: Կալորիականությունը փոփոխվում է նաեւ խմիչքի որակից եւ տեսակից:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2015