Այսօր նախկին լրագրող Գայանե Առուստամյանը տարվել է ՀՀ ոստիկանության «Կենտրոն» բաժին։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Առուստամյանի նկատմամբ կատարվել է «վարչական բերում»։ Արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 172.2 հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանին վիրավորելը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Epress.am-ի կայքում