Թուրքիան խստորեն դատապարտել է Լյուքսեմբուրգին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար եւ հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին: Այս մասին հաղորդում է «Hurriyet Daily News»-ը:
Հիշեցնենք, որ երեկ Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։
Այս առնչությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է. «Մենք դատապարտում եւ կտրականապես հերքում ենք պատմական փաստերը եւ օրենքը խեղաթյուրելով Լյուքսեմբուրգի խորհրդարանի կայացրած որոշումը»:
Նշված է նաեւ, որ Թուրքիայի ԱԳՆ-ն խորհրդակցության համար հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպան Լեւենթ Շահինքային եւ Թուրքիայում Լյուքսեմբուրգի դեսպան Արլեթ Կոզեմիուսին կանչել են ԱԳՆ, որպեսզի վերջինս բանաձեւի շուրջ Թուրքիայի մտահոգությունը փոխանցի իր երկրին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիան արդեն հետ է կանչել Ավստրիայի եւ Վատիկանի իր դեսպաններին եւ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ այն բանի համար, որ ՌԴ նախագահը արտասանել է ցեղասպանություն բառը, իսկ Պետդուման ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ