Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւան քաղաքի վարչության` ձերբակալվածների պահման վայրից ժամեր առաջ ազատ է արձակվել գործարար, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Նշենք, որ հաշվի առնելով վերջինիս տարիքը (73 տարեկան), փոխվել է Ենոքյանի խափանման միջոցը: Վերջինս ՁՊՎ-ից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ անմեղ է, եւ որ վերեւում Աստված կա:
Պարզվում է՝ երկրորդ կողմի՝ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի հույսը եւս Աստված է: «8,5 մլն դոլար տանողին էսօր ազա՞տ են արձակում, սպանության փորձի համար. ..խնամու հետ ա խոսել: 8,5 մլն դոլարը չի՞ տարել, խարդախություն չի՞ արել, հերիք չէ՞ր էս ամենը, որ կալանավորվեր»,-Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ենոքյանի խափանման միջոցը փոխելուն՝ ասաց Կարո Կարապետյանը: Մեր այն դիտարկմանը, թե Ենոքյանը հայտարարում է, որ անմեղ է, պատգամավորը հակադարձեց. «Աստված տա մեկն էլ ինձ հանդիպի, 10 միլիոն տա, ես էլ հետո կհայտարարեմ, որ անմեղ եմ»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` yerkir.am-ի կայքում