Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանը հայտնեց, որ գյուղի երկրապահ կամավորականները եւ գյուղապետարանի աշխատակիցները հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 500 հատ ընկուզենի են տնկել:
Այս ծառերը աճելով՝ Ներքին Ծաղկավանով ձգվող միջպետական ավտոճանապարհով երթեւեկությունն անվտանգ կդարձեն, անցնող ավտոմեքենաներն անտեսանելի կդառնան ադրբեջանական հենակետերի համար: Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի աշակերտներն էլ 500 հատ լորի եւ հացենի ծառեր են տնկել գյուղի դպրոցի տարածքում եւ հարակից գոտում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ