Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դժվարացնում է ազատ վիզային ռեժիմի տրամադրման գործընթացը». դեսպան

Մայիս 07,2015 22:10

Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին անդրադարձավ  այս ամսվա վերջին Ռիգայում  նախատեսված  ԵՄ արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Այն հարցին, թե  ի՞նչ կարող է ակնկալել ԵՏՄ անդամ Հայաստանը, եթե  նույնիսկ եվրոասոցացված Վրաստանն ու Ուկրաինան չեն ստանում ազատ վիզային ռեժիմ, դեսպանը պատասխանեց. «Անկեղծ ասած, դա այնպիսի մի գործընթաց է, որ կախված է  բազմաթիվ գործոններից, յուրաքանչյուր երկրին ներկայացված է պահանջների մի ցանկ, եթե տվյալ գործընկերը կամ պետությունը բավարարում է այդ պահանջները, ապա վիզային ազատ ռեժիմի գործածությունը  հնարավոր է: Դուք նշեցիք Վրաստանի և Ուկրաինայի օրինակը, բայց կա նաև Մոլդովայի օրինակը, որի դեպքում արդեն գործում է ազատ վիզային ռեժիմը»:

Նրա խոսքով, ազատ վիզային ռեժիմը բարդ ու երկարատեւ գործընթաց է. «Վիզաների տրամադրման գործընթացը դյուրացնելուն, դա կախված չէ արեւելյան գործընկերության ծրագրից, դրանք միաժամանակյա գործընթացներ են, որոնց պետությունները կարող են մաս կազմել»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, պարոն Նովակովսկին ասաց. «Լիահույս եմ, որ Ռիգայի գագաթնաժողովին Հայաստանը կհասնի սերտ համագործակցությանը Եվրամիության հետ: Մենք միանշանակ այն ջատագովներն են, որոնք կողմ են, որ Հայաստանը կարճ ժամկետներում սերտ հարաբերություններ ունենա Եվրամիության հետ: Իհարկե, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի կարող դյուրացնել գործընթացը, քանի որ, ինչ վերաբերում է տնտեսական մասին, անդամակցությունը  ինքնին դժվարացնում է այդ բարեփոխումների իրագործումը Հայաստանի դեպքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ай,ай,ай! Не надо оправдываться,г. посол ! Вы сами не знаете,что делаете! Поделили людей на “категории”-первая ,вторая,………..десятая, и называете это “сотрудничеством”??((((((((((( А еще говорите о правах человека! Не надо! Дураков нет!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031