Մայիսի 7-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի կազմակերպիչներին՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին Նախագահ Բակո Սահակյանը հատկանշական է համարեց, այն որ հանդիպումը կայանում է Երկու պետությունների համար շատ կարևոր՝ մայիսյան եռատոնի նախօրեին: Արցախի հանրապետության նախագահը նշեց, որ այս տարին Արցախի համար պատմական իրադարձություններով հարուստ տարի է, մասնավորապես՝ նոր են ավարտվել Արցախի խորհրդարանական ընտրությունները: Պատմական կարևոր իրադարձություն է համահայկական 6-րդ ամառային խաղերի անցկացումը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ Արցախում կանցկացվեն սպորտային միջոցառումներ՝ մասնավորապես ֆուտբոլի և վոլեյբոլի մրցումները: Ըստ Զաքարյանի համահայկական խաղերի գաղափարը հենց Միասնությունն է սպորտով:
Համահայկական ամառային 6 –րդ խաղերի ջահը մայիսի 8-ին կվառվի Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևան: Կոմիտեի նախագահը նշեց, որ համահայկական վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն:
Կարդացեք նաև
Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը: «Համահայկական 6-րդ ամառային խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլ նաև քաղաքների աշխարհագրությամբ: Այս խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում», – ասաց ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը:
Նրա խոսքով, եթե նախորդ խաղերին մասնակիցների քանակը եղել է 3200, ապա այսօր արդեն միայն Սփյուռքից կա 4000 մասնակցի հայտ: Ընդհանուր առմամբ ըստ կոմիտեի նախագահի նախատեսվում է որ 6 ամառային խաղերին կմասնակցեն շուրջ 5000 մարզիկ- մարզուհի: