Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի դեսպանը՝ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների մասին

Մայիս 07,2015 21:38

«Ինչպես ԵՄ դիրքորոշումը, մեր դիրքորոշումը մեկն է, քանի որ մենք չենք ճանաչում ԼՂՀ-ն  որպես պետություն: Այդ պատճառով զերծ ենք մնում որեւէ մեկնաբանությունից, քանի որ ԼՂՀ-ի պետականությունը մեր կողմից ճանաչված չէ: Չենք ցանկանում անդրադառնալ արդյոք դա ընտրության լա՞վ օրինակ է, թե՞ օրինակ չէ»,- մայիսի երկուսին ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների մասին ասաց  Հայաստանում Լեհաստանի դեսպան  Եժի Մարեկ Նովակովսկին՝ պատասխանելով Aravot.am-ի  հարցին, թե համամի՞տ եք միջազգային դիտորդների գնահատականներին, թե միջազգային ստանդարտներին համապատասխան ընտրություններ էին:

Հարցին, թե եվրոչինովնիկները  բազմիցս հայտարարել են, որ ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորումը ԵՄ համար առաջնահերթություն է, ի՞նչ քայլեր է դա ենթադրում է եւ ինչքանով է հավանական Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը ու  ինչպես կարձագանքի դրան ԵՄ-ը, պարոն Նովակովսկին պատասխանեց. «Մենք լիահույս ենք, որ պատերազմի վերսկսման հնարավորություն չի լինի ու լայնամասշտաբ գործողություններ չեն իրականացվի: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, Լեհաստանը աջակցում է Մինսկի խմբի գործողություններին ու քայլերին այդ խնդիրը կարգավորելու հարցում, գտնում ենք, որ կողմերի ուղղակի շփումների ու երկկողմ բանակցությունների արդյունքում պետք է լուծվի այդ հարցը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031