Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանի վերջին սկանդալային պատմությունը կներկայացվի միջազգային հանրությանը

Մայիս 07,2015 21:21

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի տպավորությամբ, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին փաստաբան է ծառայում:

Հիշեցնենք, որ նախօրեին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հերթական սկանդալային պատմության՝ Սդղի Գյոլում ծեծկռոտուք կազմակերպելու դեպքի մասին հակասական տեղեկություններ տարածվեցին քննչական կոմիտեի ու գլխավոր դատախազության կողմից: Առաջին կառույցի տարածած  հաղորդագրության մեջ նշված էր Տիգրան Խաչատրյանի մասնակցության մասին, երկրորդի հաղորդագրությունում՝ ոչ:

«Անկախ նրանից թե Գեւորգ Կոստանյանը զինդատախազ է աշխատում, թե գլխավոր դատախազ նրա պահվածքը նույնն է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների կողմից հանցագործությունների կատարման ժամանակ, իսկ այդ վարքագծի էությունը կայանում է փաստաբանական գործառույթների իրականացումը: Այդ ընտանիքի կամ կլանի կողմից հանցագործությունների կոծկումը: Հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է  դատախազությունն արձագանքում քննչական կոմիտեի հայտարարությունից հետո, սա կարելի է  վերագրել քննչական կոմիտեի եւ գլխավոր դատախազության ղեկավարների միջանձնային հարաբերություններով:  Իսկ բովանդակային առումով գործ ունենք հանցագործության մեջ կասկածվող անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումից  նրան զերծ պահելու ու հանցագործությունը կոծկելու հետ, որի հովանավորը Սերժ Սարգսյանն է, առանց որի իմացության գլխավոր դատախազը ոչ մի քայլ չի կարող անել:
Այս հանցագործությունը հերթական անգամ կոծկվելու է քանի դեռ Սերժ Սարգսյանն իշխանություն է»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նա այս դեպքի մասին էլ է բարձրաձայնելու իրենց զեկույցում. «ԲՆականաբար, մենք սա պետք է արձանագրենք: Մենք հետեւում ենք  ամեն ինչին: Հետեւում ենք՝ հերթական անգամ ինչպես է իրեն պահել ոստիկանությունը, քննչական կոմիտեն, դատախազությունը»:

Մեր հարցին, թե մարզպետի որդին տարվա մեջ մի քանի անգամ հայտնվում է սկանդալային պատմություններում, եթե դրանք ներկայացնում եք միջազգային կառույցներին, ապա ինչպիսին է լինում նրանց արձագանքը, իրավապաշտպանը պատասխանեց. «Բուդաղյանների դեպքից հետո Լիսկայի մարզպետ վերանշանակելու հարցը բավականին լուրջ քննարկման առարկա  է դարձել, մի կասկածեք… սա այն դեպքերից մեկն է, որի վրա ուշադրությունը մենք հրավիրում ենք ու ուշադրություն դարձնում են, բայց արձագանքը չի կարող լինել այնպես, ինչպես քաղբանտարկյալների հարցում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031