Ազատամուտ-Իջեւան ավտոճանապարհին գտնվող ավտոգազալցավորման ճնշման կայանում մեկ խորանարդ մետր գազի գինը նախկինում 160 դրամ էր: Այսօր իմացանք, որ դրա գինը դարձել է 180 դրամ:
Այդ ԱԳԼՃԿ-ի աշխատողն ասաց, որ Իջեւանի տարածաշրջանի ավտոգազալցավորման այլ կայանների տերերը խիստ զրույց են ունեցել տվյալ կայանի սեփականատերերի հետ, թե ինչու են նրանք ցածր գին սահմանել եւ «խփում են» իրենց գործին: Դրա հետեւանքով նշված կայանում գազի խորանարդ մետրի գինը 160-ից դարձել է 180 դրամ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ