Հայաստանում Եվրոպայի օրերի շրջանակներում այսօր նկարիչների միության շենքում Լոնդոնում ծնված ազգությամբ լեհ լուսանկարիչ Քրիս Նիդենթհալի լուսանկարների ցուցահանդեսի բացումն էր:
Լուսանկարիչը իր տասնյակ գործերը ներկայացրել է «Ազատության ուղիներ» խորագրով:
«Մեր կարծիքով, այս նկարները կխոսեն այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել կենտրոնական ու արեւելյան Եվրոպայում»,- ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան ժի Մարեկ Նովակովսկին: Նրա խոսքով նկարների հեղինակ Քրիս Նիդենթհալին աշխարհի մի շարք երկրների հայտնի ամսագրերի թղթակից է. «Որոշակի սենտիմենտով եմ նայում այս լուսանկարներին: Կա երկու պատճառ. առաջին պատճառը՝ ցավոք, այս լուսանկարներին նայելիս հիշում եմ որպես ականատես: Այս լուսանկարներից շատերը դարձել են պատկերն այն իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել Լեհաստանում եւ Եվրոպայում»:
Կարդացեք նաև
Նա հատուկ անդրադարձ կատարեց հատկապես մի լուսանկարին.«Այս լուսանկարը պատկերում է այն հոդվածը, որը տեղ էր գտել լեհական թերթերում, այնտեղ պատկերված է Վարաշավայում այլեւս գոյություն չունեցող կինոմոսկվան, դեկտեմբերի 13-ից առաջ այդ կինոթատրոնում ցուցադրվում էր Կոպոլի հայտնի ֆիլմը՝ Ապոկալիպսիսի ժամանակը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ