Վերջին շրջանում ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներն ամենաակտիվն են: Նրանք բաց չեն թողնում ոչ մի ելույթի եւ հարցի հնարավորություն` ընդ որում, անկախ քննարկվող հարցից: Ելույթի 10 րոպեն եւ հարց տալու երեք րոպեն ՕԵԿ-ական պատգամավորներն օգտագործում են մինչեւ վերջին վայրկյանը: ՕԵԿ-ականների այս ակտիվությունն անգամ ՀՀԿ-ական պատգամավորներին է սկսել նյարդայնացնել: Այսօր մեզ հետ զրույցում, ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն իր վրդովմունքն այսպես արտահայտեց. «Հ3»-ի համար կինո են ցույց տալիս:
Բանն այն է, որ «Հ3» հեռուստաընկերությունը, որը պատկանում է ՕԵԿ կուսակցությանը, ուղիղ եթեր է հեռարձակում խորհրդարանականի նիստերը: ՕԵԿ-ական պատգամավորներն էլ ստիպված ոչ միայն ամենակարգապահն են դարձել` հիմնականում եւ բոլոր հարցերի քննարկումների ժամանակ դահլիճում են լինում, այլ նաեւ ամենաակտիվը:
Ի դեպ, մեր տեղեկություններով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կրկին դրսեւորում է վարչապետ դառնալու իր հավակնությունները: Հիշեցնենք, որ նման մի փորձ`Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո, անհաջող ավարտվեց: Արթուր Բաղդասարյանը ոչ միայն վարչապետ չդարձավ, այլ նեղսրտեց եւ հրաժեշտ տվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնին: Այժմ, Հովիկ Աբրահամյանի պաշտոնականության շուրջ ընթացող խոսակցությունների ֆոնին, ՀՀԿ-ական մեր աղբյուրի փոխանցմամբ, Արթուր Բաղդասարյանը կրկին դրսեւորում է իր հավակնությունները: ՀՀԿ-ական մեր աղբյուրի պնդմամբ, սակայն, Հովիկ Աբրահամյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Մեր աղբյուրի գնահատմամբ`դրանք շրջանառում են «կոնկուրենտ ֆիրմաները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կներեք, էլի, անտեղյակությունս, մի հարց եմ ուզում տալ. ՕԵԿ-ն ի՞նչ ա… Բա «Առավոտի» լրագրողներին չե՞ն սովորեցրել, որ անհասկանալի հապավումներ չի կարելի օգտագործել…