Էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահվման վայրից դուրս գալով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր , ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին դիմավորեցին ծափերով ու ծաղիկներով:
Նրա կողքին էին պաշտպանը՝ Գեղամ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Նաիրա Զոհրաբյաննը:
Գոհար Ենոքյանն ասաց.«Գիտեմ, որ հիմա զգում եք, որ ես շատ հուզված եմ, իմ պաշտպանը կպատասխանի Ձեր բոլոր հարցերին, ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ կոլեգաներին, ընկերներին, հարազատներին, պատգամավորներին, բոլոր մարդկանց, ովքեր չէին կասկածում իմ մաքրության մեջ»:
Կարդացեք նաև
Իր մեղադրանքի հետ կապված ասաց, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.«ժամանակը կգա, դա կպարզվի.«Անմեղ մարդը, ինչքան ուզում են ստորացնեն, չի ստորանա: Վերեւն Աստված կա»:
Ըստ նրա, նպատակն այս ամենի այն էր, որ ուզում են խլել իր հիմնարկն իր ձեռքից:
«Կարծում եմ,ինձ սիրողները, հարգողները որ կան, որ կարողացան ճշմարտությունն ի հայտ գա, մեծ օգուտ տվեցին:Կարծում եմ , հասկացան, որ այսպես չի լինի»:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պատգամավորների թիվն ավելի շատ կարող էր լինել, որոնք ստորագրել էին, պարզապես ժամանակի խնդիր կար, հասցնելու.«Մեզ համար կարեւոր էր րոպե առաջ, հասցնելը, տիկին Ենոքյանի առողջական փաստաթղթերով հասցնել գլխավոր դատախազություն:Մենք կարծում եմ, որ ինչ-որ փուլի խնդիր լուծել.Նման վիճակում գտնվող կինը լինի ազատության մեջ:
Վստահ եմ,որ դատական պրոցեսի ժամանակ տիկին Ենոքյանն անպայման ապացուցելու է իր անմեղությունը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ