Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը հայտնեց, որ գյուղի նորաբաց մանկապարտեզն արդեն ունի 17 սան, առաջիկայում դրանց թիվը կավելանա: Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան աջակցությամբ մանկապարտեզի շենքը վերանորոգվել է:
Մադաթյանը հայտնեց, որ Բերքաբերում ստեղծվել է ռմբապաստարան, որպեսզի ադրբեջանական ոտնձգությունների դեպքում ապահովվի բերքաբերցիների անվտանգությունը: Գյուղապետը շեշտեց ռմբապաստարանը կառուցելու գործում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի աջակցությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ