Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 5 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 16 հոգու: Մերժվել է ներում շնորհել 45 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը: