Լրահոս
Օրվա լրահոսը

Սուսաննա Հարությունյան. «Թուրք ռեժիսորները սկսել են առերեսվել 100 տարվա ցավի հետ»

Մայիս 07,2015 17:47

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Ոսկե ծիրանի» նախագծերին, փաստեց, որ Թուրքիայում նկարահանված մի շարք ֆիլմեր կան, որոնք անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը:

Խոսելով մասնավորապես, փառատոնի «100 տարվա ցավը» բաժնի մասին, տիկին Հարությունյանը նշեց, որ փաստորեն թուրքերն արդեն իսկ այդ ցավի հետ առերեսվել են: Նա հայտնեց, որ ստամբուլյան աշխատանքային հանդիպումների շրջանակներում ընտրվել էր 10 նախագիծ՝ 5 թուրքական եւ 5 հայկական՝ ներառյալ սփյուռքը, որոնք բոլորն էլ շոշափում էին ցեղասպանության թեման: Ընդ որում՝ վավերագրական ֆիլմ նկարահանելու համար $10.000 շահել է ազգությամբ թուրք Սերդար Օնալի «Մայրիկ Դերդո» նախագիծը:

Սուսաննա Հարությունյանը պատմեց, որ Դերդոն Թուրքիայում ապրող հայ կին է՝ վերապրածների շառավիղներից, որն ի տարբերություն իր մյուս ազգականների, մնացել է քրիստոնյա եւ հայ: Նա ամուսնացել է հայի հետ, մեծացրել է երեխաներին Վանում, որտեղ դեռ կար 100 տարվա ցավի բեռը: 70-ականներին նրա հայ ամուսնուն սպանել են Վանում, որովհետեւ շատ հաջողակ եւ հարուստ էր, ու այդ վախից Դեդրոն ընտանիքով տեղափոխվել է Ստամբուլ: Նա 8 տարի դատական քաշքշուկների մեջ է եղել ու շահել դատը՝ վերադարձնելով իրենց ընտանիքին պատկանող հողերը:

«Սա նոր երեւույթ է: Շատ հայանպաստ գործ էր արված: Այսինքն` ինչքան շատ նման ֆիլմեր լինեն, որ մտնեն Ստամբուլի փառատոն, ու այնտեղից էլ այլ փառատոներ, այնքան լավ»,-համոզված է մեր զրուցակիցը:

Հետաքրքիր է, որ սրա մասին պատմում է թուրքը

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ www.irates.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    եթէ լաւ հասկցայ, $10.000 նուիրել է հայկական կազմակերպութիւն մը՝ մի թուրքի, որպէսզի ան ֆիլմ արտադրէ Հայոց Ցեղասպանութեան թեմայով

    յոտընկայս ծափահարել սկսելէ առաջ, հելէ մէյ մը տեսնենք ֆիլմը…

    իսկ եթէ անխուսափելի են այս հայ-թրքական կանխահաս գրկախառնումներն ու վաղահասիկ սիրաբանութիւնները, ընդհանրապէս աւելի խոհեմ կը լինի, գոնէ, վարձատրութիւնը տալ՝ գործը տեսնելուց յետոյ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031