91 -ամյա Սոֆյա տատիկը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բուժքույր է եղել, հիշում է դաժան տեսարանները, իսկ այսօր ցավ է ապրում, որ իրենց հիշում են միայն տոն օրերին։
«Եթե որեւէ բան ունեն մեզ հետ կապված, կանչում են, ուրիշ օրերին ուշադրություն չեն դարձնում։ Ճիշտը պետք է ասենք, որ իրենք էլ զգան, որ մեզ պետք է ուշադիր նայեն»,- ավելացնում է Սոֆյա Սարգսյանը։
Այսօր նրան, ինչպես նաեւ Հայրենական պատերազմի մյուս մասնակիցներին ընդունելության էր հրավիրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Նա Հայրենական պատերազմի 20 մասնակցի պարգեւատրել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալով։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ