Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատախազի որոշմամբ Գոհար Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին

Մայիս 07,2015 16:59

Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ 10.06.2014թ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ  քննության վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ  Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ  Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Կատարված հանցավոր արարքի համար 07.05.2015թ. քրեական գործով որոշում է կայացվել Գոհար Ենոքյանին ներգրավելու որպես մեղադրյալ ՀՀ քր. օր-ի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և  8-րդ կետերով:

Նկատի ունենալով, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Գոհար Ենոքյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքին,  մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, որպիսի հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ վերջինս կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, այնուամենայինվ հաշվի առնելով մեղադրյալի տարիքը, որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք նաև, որ 05.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից և առողջական վատ վիճակից (հիպերտոնիա):

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031