Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը փորձում է առավել լիբերալ քայլերով զարկ տալ տնտեսական զարգացմանը. Հ. Նաղդալյան

Մայիս 07,2015 16:37

-Այսօր օրենքներից մեկի՝ «Օտարերկրացիների մասին» օրենքի քննարկման ժամանակ իրարամերժ կարծիքներ հնչեցին կառավարության առաջարկների և ծրագրերի մասին: Ի՞նչ կարծիքի եք այդ բանավեճի մասին:

-Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում մեր գործընկերների քաղաքական դիրքորոշումներին և մասնագիտական որակներին, բայց կցանկանայի, որ մեր գործընկերները ձեռնպահ մնային առանձին դրույթների, մասնակի դետալների, հատկապես՝ ոչ շատ էական , ծավալուն դրույթների, կարգավորումների մեջ լուրջ, ծանրակշիռ փոփոխություններ չառաջացնող դրույթների հիման վրա ամբողջական համալիր, հեռու գնացող եզրակացություններ կամ եզրահանգումներ անելուց: Եթե կառավարությունը փորձում է ինչ-ինչ կարգավորումներ մտցնել այն դաշտում, որտեղ իրավական կարգավորման բացթողումներ և տարընթերցումներ կան, ապա դրանից եզրակացնել, որ փոխվում է բնույթը, ուղղվածությունը վարվող կուրսի, նահանջ սկզբունքներից, կարծում եմ, արդարացի չէ և բացարձակ մեկը մյուսից բխող եզրահանգում չէ : Նման բան չկա: Կասեի հակառակը՝ վերջին շրջանում կառավարությունը փորձում է առավել լիբերալ, ազատական, ինչպես նաև, աջակցող քայլերով զարկ տալ տնտեսական զարգացմանը, ոչ թե գնալ տնտեսական ակտիվությունը սահմանափակելու, տնտեսվարողներին կաշկանդելու ճանապարհով, որի մասին խոսելու համար, կարծում եմ, բնավ հիմքեր չկան:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031