Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսպես կոչված՝ «Խոպանչիների մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց

Մայիս 07,2015 16:24

Քիչ առաջ ԱԺ-ում քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին կառավարության ներկայացրած այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք քննարկվել էին արտահերթ նիստում:

Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագիծն  առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 93 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցն ընդունվեց 73 կողմ, 26 ձեռնպահ ձայներով:

Իսկ Առեւտրի եւ ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց՝ 98 կողմով:

ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն ամբողջությամբ ընդունվեց 82 կողմ, 19 ձեռնպահ ձայներով:

Իսկ աղմուկ բարձրացրած, այսպես կոչված, «Խոպանչիների մասին» օրենքը, կամ «Եկամտային հարկի» եւ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը ամբողջությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեց 68, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 17 պատգամավոր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031