Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանի իշխանությունները ուզում են ապացուցել՝ «տեսե՛ք, թե մենք ինչ տղերք ենք, ինչ ուզում, անում ենք»

Մայիս 07,2015 16:14

«Միջազգային հանրության լռությունն ավելին է ասում, քան եթե հայտարարություններ լինեին»,- մայիսի 7-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին, ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նա նկատեց, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ձերբակալված դիվերսանտների հարցով բազմաթիվ անգամ դիմել է միջազգային հանրությանը. «Մենք էլ ենք դիմել, որ գան դատավարությունը դիտեն, ստացել ենք երկու պատասխան՝ «շատ կներեք, բայց մենք բավարար ռեսուրս չունենք, որ ուղարկենք»: Ադրբեջանի այդ ճչոցներին որեւէ մի պատասխան չի տրվել: Նույնը տեղի է ունեցել հիմա՝ Անդրանիկ Գրիգորյանի դեպքում, Ադրբեջանը բազմաթիվ անգամ դիմել է, որ ուշադրություն դարձնեն, թե ինչ է կատարվում, մինչեւ անգամ մի քանի կայքերում տարածել է, որ Հայաստանի քաղաքացի է, դա ամենեւին էլ այդպես չէ, նա Արցախի բնակիչ է: Նա օգտագործում է այդ պահը՝ նկատի ունենալով, որ ցանկանում է փոխանակել: Հիմա, քանի որ այնտեղ հերոսացումը սկսվել է, հասկանալի է, որ իրենք ուզում են սեփական ժողովրդին ապացուցել՝ «տեսե՛ք, թե մենք ինչ տղերք ենք, ինչ ուզում՝ անում ենք»:

Լարիսա Ալավերդյանը չի կարծում, որ Արցախը այդ ճանապարհով կգնա. «Փոխանակում չի կարող լինել, ամենաշատը պետք է լինի դատապարտվածների վերադարձ, ինչը միջազգային նորմերը նախատեսում են: Բայց այստեղ Արցախը լավ վիճակում է հայտնվում, որովհետեւ որեւէ պարտավորվածություն չունի միջազգային նորմերի հանդեպ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031