«Այժմ այսպիսի միտում կա. Ռուսաստանին ապահովել սննդով, այն ապրանքներով, որոնք մենք դադարել ենք վերցնել տարբեր երկրներից եւ մեր հայացքն ենք ուղղել ԵՏՄ-ի մեր գործընկերներին: Հայաստանը մի երկիր է, որտեղ տարվա մեջ 350 օր արեւային է: Դա հնարավորություն է տալիս արտադրել բարձրորակ ապրանք. լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, սմբուկ, մրգեր»,- այս մասին ռուսական «Ռիա» գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի առեւտրի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:
Բաբկոյի խոսքերով՝ Ռուսաստանը Հայաստանի համար մեծամասամբ ներդրող է: «Ռոսնեֆտը» լայնորեն մտել է Հայաստան: «Ռուսաստանը ոսկի, արծաթ է ուղարկում Եվրոպա: Հիմնական խնդիրը, որ առկա է, տրանսպորտային շրջափակումն է: Հայ արտահանողները կախված են այն ճանապարհից, որն անցնում է «Վերին Լարս» անցակետով, որտեղ հաճախ են տեղի ունենում բնական աղետներ, որն էլ առեւտուրը զրոյի է հասցնում: Եթե մրգերը, բանջարեղենը անցման կետում մի քանի օր մնան, կփչանան: Այդ պատճառով քաղաքական որոշում է պետք եւ պետք է Վրաստանով Աբխազիա գնացող փոքր երկաթուղի կառուցել»:
ՌԴ պաշտոնյան նաեւ նշել է, որ Հայաստանը շահել է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներից: Կազմակերպություններից մեկը արտադրանքի արտահանումը ավելացրել է 3.5 անգամ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ