Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիճաբանություն` քրոջը նեղացնելու համար, ինչն ավարտվել է դանակահարությամբ

Մայիս 07,2015 15:53

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասների դանակահարության դեպքի առթիվ հարուցված  քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ  պարզվել են դանակահարության հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ դպրոցում սովորող իր քրոջը վիրավորելու հարցի շուրջ անչափահաս  Ն.Ադամյանը  2014 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Վանաձորի թիվ 24 դպրոցի ետնամասում վիճաբանության մեջ է մտել նույն դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտներից մեկի հետ։ Վիճաբանությանը միջամտել են վերջինիս համադասարանցիները՝ Տ. Գևորգյանը և Ռ. Պետրոսյանը։ Ն.Ադամյանն իր մոտ գտնվող դանակով հարվածել է վիճաբանությանը միջամտած աշակերտներին, որի հետեւանքով Տ. Գևորգյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին պատճառվել է ծանր մարմնական վնասվածք։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի մայիսի 4-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031