Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն խթանում է համագործակցությունը Կանանց ռեսուրսային կենտրոնների շրջանում Հայաստանում

Մայիս 07,2015 15:50

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի 2015թ. – Կանանց ռեսուրս կենտրոնների շրջանում համագործակցությունը խթանելու նպատակով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպել է Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» պատվիրակության այցը Հայաստան:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2009թ. հիմնադրվել են Կանանց ռեսուրսային կենտրոններ Գորիսում, Կապանում և Մեղրիում: Կենտրոնները ձևավորեցին Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը և 2014 թ.-ին դարձան «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» անդամ:
«Կենտրոնները նշանակալից առաջընթաց են արձանագրել վերջին մի քանի տարիների ընթացքում», – նշեց ԵԱՀԿ գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերի ղեկավար Օլիվեր ՄըքՔոյը. «ՎԻՆՆԵՏ Հայաստանի ստեղծումը վկայում է բազմակողմանի համագործակցության մասին և կարող է որպես օրինակ ծառայել մյուս կազմակերպություններին՝ գործակցելու երկրի ներսում և սահմաններից դուրս»:

Այցի ընթացքում «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» ներկայացուցիչները փոխանակեցին իրենց փորձը՝ խթանելու կանանց դերը և մրցունակությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում պետական, մարզային և տեղական մակարդակներում:
«ՎԻՆՆԵՏ Շվեդիա» և «ՎԻՆՆԵՏ Եվրոպա» կազմակերպությունների նախագահ և տնօրեն Բրիտ-Մարի Սյոդերբերգ Թորսթենսոնը նշեց. «Քանի դեռ աշխատանքի, աշխատանքային պայմանների, պետության և տարածաշրջանային կայուն աճի համար գենդերային հավասար պայմաններն ու հնարավորությունները՝ այդ թվում կանանց և տղամարդկանց համար նորարարության և ձեռներեցության հնարավորությունները չեն գերակշռում, և քանի դեռ հասարակությունում իշխանության և ազդեցության համամասնական հավասարակշռություն չկա ՝ մենք գործ ունենք խտրականության հետ»:
«ՎԻՆՆԵՏ Հայաստանի» նախագահ Ռուզաննա Տոռոզյանը կարևորեց ռեսուրս կենտրոնների ազդեցությունը գյուղական համայնքներում, որտեղ ցանցը ստեղծել է շուրջ հարյուր աշխատատեղի հնարավորություն կանանց համար. «Ներգրավված լինելով արհեստագործական ծրագրերում, այդ կանայք ոչ միայն պատրաստում են գորգեր, հուշանվերներ և այլ արտադրանք, այլև վերականգնում են հին ավանդական արհեստները: «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» նաև աշխատում է՝ խթանելու կանանց քաղաքական հզորացումը, որի վկայությունն է այն, որ Սյունիքն ունի ամենաշատ կին ներկայացուցիչները տեղական իշխանություններում»:
Այցի ընթացքում «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» պատվիրակությունը հանդիպեց պետական ​​մարմինների ներկայացուցիչների հետ Երևանում և այցելեց Գորիս՝ ծանոթանալու գործունեության հետ և քննարկելու հետագա համագործակցությունը: «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» ներառում է Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սիսիանի, Դիլիջանի, Իջևանի ու Եղեգնաձորի Կանանց ռեսուրսային կենտրոնները:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031