Լրահոս
Օրվա լրահոսը

Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրողը փոխում է «Յուվեցի Կարոյի» փեսայի մեղադրանքը (Տեսանյութ) 

Մայիս 07,2015 15:48

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Հարություն Սարգսյանը Վերնիսաժում անցյալ տարի տեղի ունեցած կրակոցների, մարմնական վնասվածքներ հասցնելու գործով հրաժարվեց Գոռ Առաքելյանին առաջադրված նախկին մեղադրանքից եւ նրան առաջադրեց նոր մեղադրանք՝ ապօրինի զենք պահել, տուժողներին դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնել, իսկ Քրեական օրենսգրքի նախկինում առաջադրված 34/104 (սպանության փորձ) հոդվածը փոխվեց դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով: Վերնիսաժում հրազենային վնասվածքներ ստացած Ալվինա Բադալյանը, Մնացական Սարգսյանը եւ Մյասնիկ Հայրապետյանը հերթական անգամ դատական նիստին չէին մասնակցում, իսկ պաշտպանական կողմից իրենց դիրքորոշումն արտահայտելու համար 10 րոպե դադար վերցրեց Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Vernisaj_1

Ի դեպ, Գոռ Առաքելյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է, հանրապետական Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» փեսան:

Մանրամասները ՝ տեսանյութում

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031