Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի տպավորությամբ՝ Գոհար Ենոքյանն այսօր ազատ կարձակվի

Մայիս 07,2015 15:17

Քիչ առաջ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ եւ քննարկել ձերբակալված Գոհար Ենոքյանի առողջական խնդիրը: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, որ երեկ մուտք էին արել պատգամավորական միջնորդությունը , որը կցվել է տիկին Ենոքյանի առողջական վատ վիճակի մասին հաստատող բժշկական փաստաթղթերի փաթեթին:

«Գլխավոր դատախազի հետ հարցի իրավական կողմը չենք քննարկել, խոսել ենք բացառապես այս խնդրի մարդասիրական կողմի մասին՝ 73-ամյա կնոջ հանդեպ կալանքը որպես խափանման միջոց չպիտի ընտրվի: Գեւորգ Կոստանյանն ինքը եւս մտահոգ է տիկին Ենոքյանի առողջական խնդրով: Ես գլխավոր դատախազի հետ զրույցից տպավորություն ստացա, որ ժամեր անց, այսինքն՝ 17.40 –ին, երբ տիկին Ենոքյանի ձերբակալման 72 ժամը կլրանա, նրա հանդեպ խափանման միջոցը չի ընտրվի կալանքը, ինչն, իսկապես, գնահատելի քայլ է դատախազի կողմից, որովհետեւ ուղղակիորեն որեւէ կերպ հասկանալի չէր խափանման միջոց կալանքն ընտրելը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքերով՝ տիկին Ենոքյանն էլ վստահեցնում է, որ լինելով ազատության մեջ, բնականաբար, ինքը պատրաստ է դատարանում ապացուցել իր անմեղությունը:

Հիշեցնենք, որ ըստ Գոհար Ենոքյանի փաստաբանի, Գոհար Ենոքյանը կասկածվում է սպանության նախապատրաստման մեջ մասնակցություն ունենալու համար: Սպանության նախապատրաստումը վերաբերում է ԲՀԿ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին՝ Յուվեցի Կարոյին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031