ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն անդրադառնալով քաղաքական-տնտեսական գործիչ Գոհար Ենոքյանի ձերբակալությանը՝ նշել է, որ որպես կին, որպես պատգամավոր, կարծում է, որ այդ տարիքի կինն, որն ունի նաև առողջական խնդիրներ, դատավարության ընթացքում պետք է ազատության մեջ լինի: «Բացի այդ, չեմ կարծում, որ նա կփախչի Հայաստանից»,-նշել է պատգամավորը։
Հարցին, թե ինչ է մտածում Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների ձերբակալությանն ու օրեր առաջ բացթողնման մասին, տիկին Աճեմյանը շեշտել է. «Նախ ասեմ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, նրանք թույլ էին տվել որոշ օրենքի խախտումներ, դրա համար էլ ձերբակալվել էին»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում