Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյան. «Ժողովո՛ւրդ, համաներման ինստիտուտը նախագահի լիազորությունն է, մենք ո՞նց կարող ենք օրենքով սահմանափակել»

Մայիս 07,2015 14:39

ԱԺ-ում այսօր շարունակվեց Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծի քննարկումը: /

Ինչպես ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, նախագիծը վերաբերում է խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող իրավակարգավորումների հստակեցմանը: Նախագծի ընդունումը պայմանավորված է միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխանեցմամբ: Միջազգային կոնվենցիայով նախատեսվում է, որ հստակ տեղեկություններ լինեն խոշտանգման նպատակի հետ կապված, օրինակ, երբ խոստովանություն կորզելու եւ այլ նպատակների համար է դա արվում: Պետք է սահմանվի հստակ պատժատեսակը՝ բավարար խստությամբ: Գործող օրենսդրությամբ, եթե տուժողը չի բողոքում, ապա քրեական հետապնդման մասին խոսք չկա, քրեական հետապնդումն էլ դադարեցվում է, եթե խոշտանգողը հաշտվում է տուժողի հետ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ 2003-ի ՔրՕրում խոշտանգումը նշված է եղել՝ որպես հանցակազմ. «Խոսք է գնում, որ մենք պետք է համաներման օրենք ընդունենք, որ համաներումը չտարածվի խոշտանգողների վրա: Եթե դա իրավաբանները չասեին՝ չէի զարմանա, բայց ժողովուրդ, դուք գիտեք, որ ներման, համաներման ինստիտուտը նախագահի բացարձակ լիազորությունն է եւ Սահմանադրությամբ է տրված: Մենք ո՞նց կարող ենք օրենքով սահմանափակել, դե ներումն էլ սահմանափակեք, չեք կարող»:

ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ բացատրեց, թե ինչու է անհրաժեշտ ընդունել այս նախագիծը: Նա ասաց, որ այսօր խոշտանգումների մասով մեր օրենսդրությունն արժանանում է միջազգային ատյանների կողմից կոշտ քննադատության. «Որպես ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովի անդամ, ներկայացնեմ իմ մտահոգությունը, որ մենք ուշացել ենք: Բազմաթիվ զեկույցներ են եղել նաեւ ՀՀ-ին վերաբերող, որ Հայաստանը չի համապատասխանում խոշտանգումների մասով միջազգային իրավունքի չափանիշներին»:

Ըստ Հովհաննես Մարգարյանի, այս փոփոխությամբ կկարողանանք մեզանում կանխարգելել խոշտանգումները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031